Իջևանի գինու, կոնյակի գործարանը պայմանագրից 1000 տոննա պակաս խաղող է մթերել, գումարն էլ չի տվել. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը․
Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ 2023թ․ սեպտեմբերի դրությամբ մարզի խաղողագործների և խաղող մթերող կազմակերպությունների միջև կնքվել է ընդհանուր առմամբ 4850 տոննա խաղողի մթերման պայմանագիր, որից « Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը խաղողագործների հետ կնքել է 3500 տոննայի մթերման պայմանագրեր, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ն՝ 1350 տոննայի մթերման պայմանագրեր։ Մարզպետարանը հետո տեղեկացրել է, որ այս տարի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդի մասնաճյուղը խաղողագործներից ընդունել է 2498 տոննա խաղող,«Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ն՝ 323,4 տոննա խաղող, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը՝ 565.4 տոննա, Կողբ գյուղում գործող «Կանաչ գյուղ» ՍՊԸ-ն՝ 94.3 տոննա խաղող։
Տավուշի մարզում ընդհանուր մթերվել է 3481.1 տոննա խաղող։ Մարզպետարանից հայտնել են նաև, որ մթերված խաղողի դիմաց գումարներն ամբողջությամբ վճարել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդի մասնաճյուղը, մասամբ՝« Կանաչ գյուղ ՍՊԸ» -ն։