Search
Close this search box.

«Չնայած բոլոր նախազգուշացումներին Երևանը դա արեց»․ Զախարովա

ՀՀ իշխանությունները որոշել են վավերացնել Հռոմի ստատուտը քաղաքական դրդապատճառներով։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․

««Չնայած բոլոր նախազգուշացումներին… Երևանը, զուտ քաղաքական նկատառումներից ելնելով, այնուամենայնիվ, որոշեց վավերացնել Հռոմի ստատուտը։

Մոսկվան առաջարկել է օգտագործել ՄՔԴ մեխանիզմները՝ առանց կանոնադրության ընդունման, սակայն Երևանն անտեսել է առաջարկը»,- ընդգծել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հնարավորություն կա լուծելու Հռոմի ստատուտի հետ կապված խնդիրը, եթե Երևանը շահագրգռված է։

Please enter a valid URL