ՔՊ վարչության որոշմամբ օրեր առաջ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։
MediaHub-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ, իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտնեց, որ Ասիլյանը հեռացվել է կուսակցական կարգապահությունը խիստ խախտելու համար։
Հարցին՝ պատճառը արցախցիների մասին վիրավորական բովանդակությամբ հրապարակումներ են, Գևորգ Պապոյանը պատասխանել է՝ «ոչ միայն»։