«Ամբողջ խնդիրն էն ա, որ մենք խորապես և նույնիսկ ենթագիտակցորեն զգում ու հասկանում ենք, որ մենք չենք որոշում մեր աշխարհագրական դիրքը, դրա համար է դա վատ: Մենք ազդեցություն չունենք մեր աշխարհագրական դիրքի բովանդակությունն ստեղծելու վրա: Մեր փոխարեն միշտ ուրիշներն են մեր աշխարհագրական դիրքը որոշել: Սա է ամբողջ պրոբլեմը, որովհետև, ինձ կներեք, հիմա եկեք նայենք աշխարհի բանին: Շվեյցարիայից վատ աշխարհագրական դիրք ոչ մեկ չունի: Մեր աշխարհագրական դիրքը ճշգրիտ կրկնում ա Շվեյցարիա, Ավստրիայի, Չեխիայի աշարհագրական դիրքը, և այդպես շարունակ, էլի երկրների օրինակներ պիտի բերեմ:
Եվրոպայի պատմությունն էլ լի է նույնպիսի ողբերգություններով, բախումներով:
«ենք պիտի պատասխանենք հետևյալ հարցերին`
1. Մենք ուզո՞ւմ ենք որոշել մեր աշխարհագրական դիրքը, թե ոչ:
2. Մենք կարողանո՞ւմ ենք որոշել մեր աշխարհագրական դիրքը»,- ԱԺ-ում խոսելով խաղաղության խաչմերուկի մասին, հայտարարեց Փաշինյանը: