Search
Close this search box.

Հարկային արտոնությունները կչեղարկենք. ՀՀ ֆինանսների նախարար

Միջազգային գործընկերները նկատում են, որ Հայաստանը մեծ քայլեր է արել ստվերային տնտեսության ճեղքի կրճատման ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Մենք բարելավելու ենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, մասնավորապես վարչարարական ճեղքի մասով շարունակելու ենք տարեկան 0,5 տոկոսային կետով բարելավումը եւ նպատակ ենք ունենալու հաջորդ տարվանից 0.25 տոկոսային կետորվ հարկային ճեղքի նվազումը: Սա կնշանակի, որ փոփոխություններ ենք իրականացնելու հարկային համակարգում, որպեսզի հարկային արտոնությունները շարունակաբար չեղարկենք, եւ մեր աջակցության ծրագրերն իրականացնենք ֆիսկալ գործիքներով:

Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ հարկային արտոնությունները, որ կան մեր համակարգում, դրանք, ի վերջո, չեն բերում ցանկալի արդյունքի, դրանք նույնիսկ երբեմն թույլ են տալիս, որ տարբեր տնտեսվարողներ տեղավորվեն այդ հարմար համակարգերում եւ խուսափեն հարկերից»,-ասաց նա:

Please enter a valid URL