Search
Close this search box.

Հայաստանում թnւրքшկшն լшթերnվ «քողարկված» шրշшվ է սկսվել հայկական զարդանախշերի դեմ

Հայաստանում վերջերս արշավ է սկսվել հայկական զարդանախշերի դեմ։ Այդ արշավը «քողարկված» է թուրքական լաթերով․․․ Իբր, թուրքական ապրանքատեսակի դեմ արշավ է, բայց, դրա անտես կազմակերպիչներն իրականում հենց զարդանախշերն են մատնացույց անում:
Այդ զարդանախշերը հայկական կիրառական արվեստում հանդիպում են շատ վաղուց․ ճարտարապետություն, կոթողներ, կենցաղային սպասք և այլն:

Իսկ զատո աշխարհի ամենա․․․ հայն այսօր հերթական կուտը կերած, «ազգայնականի» հագուստը հագին, Դուխով գլխարկի փոխարեն ազգային գլխարկ է գլխին դրել ու․․․ հալածում է իր իսկ մշակույթը։
Բա թուրքի ուզածն էլ հենց դա է։ Դուք հրաժարվեք այդ նախշերից, նա տեր կկանգնի։ Եվ վաղը կգա կասի, ահա, այս կոթողը, որի վրա առկա է նախշը, թուրքական է, աղվանական է, չգիտեմ ինչական է, բայց՝ հայկական չէ։ Որովհետև դու՝ զատո աշխարհի ամենա-ամենան․․․ հրաժարվել ես այդ նախշից, հայտարարել եք, թե հայկական չէ, թուրքական է:
Եվ ոնց որ 2018 թվականին Դըմբ-Դըմբ-Հու գոչեցիք, բայց 2020-ին կզած մնացիք ու կռիվ չտվիք, ոնց որ 2018 թվականին ազգը «փրկեցիք» ու հետո ձեր փրկության հետևանքներին տեր չեք, պատասխանատու չեք, այնժամ էլ թուրքի դեմ կզելու եք, այսօրվա «հերոսներով», հայկական զարդանախշի դեմ պայքարող «խելոքներով» ու հայտարարեք, Յոլդաշ, իրավացի ես, ձերն է, թուրքական է․․․ եկեք տեր կանգնեք ձեր եկեղեցիներին, ձեր երկրին․․․
Սա՛ եք դուք․․․ ձեր տգիտությունը միշտ ազգայնականության դիմակով եք կոծկում:

Please enter a valid URL