Search
Close this search box.

Հայաստանին զինելու ԵՄ ջանքերը տարածաշրջանում նոր հակամարտությունների խրախուսումն են․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բորելին

ԵՄ ներկայացուցչի կողմից առաջադրված մեղադրանքները, որը ոչ մի քայլ չի ձեռնարկել Հայաստանին միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան գործելու համար, սպառնալիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ ի պատասխան Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարություններին: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանը լեգիտիմ մեթոդներով վերականգնել է իր ինքնիշխանությունը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում ։ Այն ժամանակաշրջանում, երբ ԵՄ անդամ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, մեր երկրի տարածքում անջատողականություն հրահրելու ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության փորձերը լուրջ մտահոգության աղբյուր են հանդիսանում»,- ընդգծվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Հայաստանին զինելու և դրանով իսկ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտող նենգ ռազմականացման քաղաքականությանը աջակցելու ԵՄ ջանքերը տարածաշրջանում նոր հակամարտությունների տանող քաղաքականության խրախուսումն են, և դրա պատասխանատվությունը միաժամանակ ընկնում է ԵՄ-ի վրա:

«Այդ նպատակով Եվրոպական խաղաղ նախաձեռնության օգտագործման ծրագրերը, որը նախատեսում է նաև ռազմական ներուժի հզորացում, ծառայում են տարածաշրջանում լարվածության սրմանը։ Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անթույլատրելի է, և ցանկացած ոչ բարեկամական գործողություն չի հանգեցնի դրական արդյունքի, այլ կստանա համարժեք պատասխան»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL