ԱԺ «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով դիտարկմանը, թե ՔՊ-ում «ատամները սրած» իրեն են սպասում՝ անձեռնմխելիությունից զրկելու համար, ասել է․ «Ինչ ասացիք՝ ենթադրություններ են, ինքս լսել եմ նման բաներ, մի քանի հրապարակում եղավ: Ինչ ասեմ, եթե մարդիկ երկրի անվտանգությունը ձախողում են, միգուցե փորձեն սադրել, որպեսզի ինձ հունից հանեն, որ ֆիզիկական հարված հասցնեմ, հետո հերթով գնան, բողոք գրեն: Ամեն դեպքում, տարբեր տեղերում կան նման փորձեր: Պետք է սառնասրտորեն լինել, իսկ եթե ուզում են ձեռնամարտի բռնվել, դրա համար ավելի հարմար ու հետաքրքիր տեղեր կան»,- հավելել է Քոչարյանը: