Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 14-ին ԱՄՆ դոլարը գնում են 400 դրամ միջին գնով և վաճառում 407.17 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Նոյեմբերի 13-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.06 դրամով։
Եվրոն ընդունվում է միջինը 423.83 դրամով, վաճառվում՝ 438.44 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.18 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.29 դրամով, վաճառվում՝ 4.54 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 477.94 դրամով, վաճառվում՝ 506.69 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.53 դրամով։