ArmLife.am-ը բազմաթիվ հաղորդագրություններ է ստանում, որ երկրաշարժից հետո շատերի մոտ գլխացավ է առաջացել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին, ժամը 18:58-ին Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հաղորդում են, որ երկրաշարժը զգացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։