Search
Close this search box.

Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել

Ավագանու մեր խմբակցությունը ակտիվ աշխատանք է սկսել Երեւանի կառավարման տարբեր ոլորտներում իր վերահսկողական գործառույթն իրականացնելու ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Հայկ Մարությանը։

«Մեր նախաձեռնությամբ կայացան հանրային լսումներ՝ բնապահպանական ու կանաչապատման խնդիրների վերաբերյալ։

Մեր խմբակցության հրավերով քննարկմանը մասնակցում էին համապատասխան ոլորտների գիտնականներ, մասնագետներ, հանրային գործիչներ։ Ծավալվեց աշխույժ քննարկում, որի ընթացքում արծարծվեցին մի շարք հարցեր։

Առանցքային հարցերից էր վերջերս մայրաքաղաքում մեկնարկած՝ ծառերի փոխարինման օրինականությունը եւ արդյունավետությունը։

Ի դեպ, քննարկմանը հրավիրել էինք նաեւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներին, որոնք խուսափեցին ներկա գտնվել։

Առաջիկայում սպասվում են նմանատիպ քննարկումներ քաղաքային բյուջեի, քաղաքաշինության, տրանսպորտի եւ մի շարք այլ թեմաներով։

Մենք հետեւողական ենք լինելու եւ թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն մեր քաղաքին»,-գրել է նա։

Please enter a valid URL