Գլխավոր դատախազությունը պահանջում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բռնագանձել գրեթե կես միլիարդ դրամ: Սա ճիշտ այն գումարի չափն է, որի հափշատկության համար մեղադրվում է պաշտոնաթող նախագահը դիզվառելիքի գործով:
Այսօր հերթական դատական նիստն այդ պատճառով հետաձգվեց: Սարգսյանի փաստաբանները երկու շաբաթ խնդրեցին հայցին ծանոթանալու ու իրենց առարկությունները ներկայացնելու համար: