Երեկ՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 17:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Սերգո Աբշիլավան իր վարած DAF մակնիշի կցորդիչով բեռնատարով Գյումրի–-Քեթի ավտոճանապարհի 2-րդ ոլորանում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվելով՝ բախվել երկաթե արգելապատնեշին:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: