Արման Լազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Պարո՛ն Լազարյան, շնորհավորում եմ»,- ասաց Ավինյանը, ապա հավելեց. «Ձեզ բոլորիդ ծանոթ պարոն Արմեն Հարությունյանն էլ նշանակվել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար»: