Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը մեր Հայրենի՞քն է։ Իհարկե՛, ոչ մի կասկած չի եղել, չկա և չի կարող լինել, որ դա այդպես է։
Սակայն մեր պարագայում հայրենիքի լոկ քաղաքական ներկայիս ընկալումն է վերաբերելի Հայաստանի Հանրապետությանը, որովհետև գոյություն ունի նաև քաղաքակրթական Հայաստանը՝ այն Հայաստանը, որի մի մասն է միայն Հայաստանի Հանրապետությունը։
Ոչ ոք և ոչինչ չի կարող ստպել մեզ հրաժարվել, դիցուք, սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Տարոնից, նրա ջանքով հայկական դպրոց դարձած Ամարասից, նրա լուսավորչական առաքելության կենտրոն Գողթնից, ինչպես չենք կարող հրաժարվել Օշականում նրա սուրբ շիրիմից և մեր ազգի բնօրրան քաղաքակրթական Հայաստանի որևէ այլ սրբազան տարածքից։
Սրբազան, քանզի այդ տարածքներում մինչև հիմա էլ ակնառու են մեր սուրբ նախնյաց անխոնջ քաղաքակրթական ոգու և ջանքի անջնջելի հիշատակները, որոնք ունեն միայն մեկ տեր՝ հայ ազգը և քաղաքակրթական Հայաստանի լոկ մեկ անկյունում այդ ազգի ստեղծած վեհագույն քաղաքական միավորը՝ Հայաստանի Հանրապետությունը։
Իրանագետ Վարդան Ոսկանյան