Search
Close this search box.

Լսում էի երկրպագուների ձայները և ուժ էի գտնում իմ մեջ. Բորիս Շատվերյան

այաստանի սամբոյի հավաքականի առաջատար Բորիս Շատվերյանը Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց, իսկ մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով.

«Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր այստեղ էին ու աջակցում էին մեզ: Երրորդ գոտեմարտի ժամանակ թուլանում էի, բայց լսելով ձեր ձայները՝ ուժ էի գտնում իմ մեջ, դա անբացատրելի էր: Երևի տակտիկական սխալները խանգարեցին, առաջին մեղավորը ես եմ: Խոստանում եմ՝ կշտկեմ բոլոր սխալներն ու Հայաստանի պատիվը կշարունակեմ բարձր պահել»,-ասել է հայազգի մարզիկը:

Please enter a valid URL