Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընդգծել է, որ
կառավարության քննարկմանն են ներկայացրել իրավական ակտում փոփոխություններ, որտեղ պարզեցվում և հեշտացվում է սեփականաշնորհման գործընթացը, և նախկին պահանջները, որոնք գոյություն ունեին բնակիչների համար, այլևս թեթևացվելու են: Այս փոփոխությունից հետո անմիջապես 509 ընտանիք միանգամից կսեփականաշնորհեն իրենց բնակարանային տարածքներ:
Ինչ վերաբերում է մարզահամերգային համալիրի ճակատագրին, Արման Սահակյան ասաց. «Համալիրն այս պահին իր գործառույթների շրջանակներում իրականացնում է աշխատանքներ: Այն բավականին թանկ է նստում պետության վրա, մինչ այժմ ոչ մի տեսակի առաջարկություն` համալիրի հետ կապված, չկա: Լավ ուզող չկա, երբ որ լինի` բոլորն անպայման կիմանան»: