Արցախում Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան: Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը:
Նշվում է, որ Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան:
«2020 թվականի պատերզամի հետեւանքով Արցախի բռնազավթված տարածքներում՝ Շուշիի և Հադրութի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել ևս 10 թանգարան` 17070 ցուցանմուշներով և արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշներով»,– նշվում է հաղորդագրության մեջ: