Search
Close this search box.

Նոր Հաճնի քաղաքապետի 17-ամյա տղան մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի՝ չենթարկվելով ոստիկաններին

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Kia մակնիշի 68 UU 586 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզից ընթանում է դեպի Երևան, և վարորդը ավտոմեքենան վարելու իրավունք չունի: Հայտնում է SHAMSHYAN.com-ը:

«Շանգրի-Լա» խաղատան հարևանությամբ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը ծառայողական ավտոմեքենայով նկատում է Kia-ն և ձայնային ազդանշանով հրահանգում է, որպեսզի վարորդը կանգնի, սակայն վարորդը չի ենթարկում կանգառ հրահանգին, դիմում է փախուստի, բայց ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներին հաջողվում է բռնել նրան, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տեղում պարզվում է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, վարորդը Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 17-ամյա Նարեկ Մաթևոսյանն է, որը վարորդական իրավունքի վկայական չունի, հետևաբար նա չպետք է ավտոմեքենա վարեր:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ն. Մաթևոսյանը Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի տղան է:

Please enter a valid URL