ԱՄՆ ռազմական ինքնաթիռը կործանվել է Արևելյան Միջերկրական ծովում՝ ուրբաթ երեկոյան վարժանքների ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով, ասվում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հայտարարության մեջ։
Սակայն հրամանատարությունը հրաժարվել է ասել, թե ինչ տեսակի ինքնաթիռ է կործանվել, քանի մարդ է եղել ինքնաթիռում և արդյոք, զոհեր կամ վիրավորներ կան։
«Տուժած ընտանիքների նկատմամբ հարգանքից ելնելով, մենք այս պահին լրացուցիչ տեղեկություններ չենք հրապարակի անձնակազմի մասին», — ասել է հրամանատարությունը:
Եվրոպական հրամանատարությունը նաև չի տրամադրել լրացուցիչ մանրամասներ այն մասին, թե տարածաշրջանի որ մասում է կործանվել ինքնաթիռը՝ ցամաքի, թե ջրի վրա:
Զինվորականները պարզում են միջադեպի պատճառները։