Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են 26-ամյա Ահարոն Մելիքյանի վարած BMW մակնիշի և 51-ամյա Արշավիր Պողոսյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել է և մասամբ հարվածել «Max Oil» բենզալցակայանի սյանն ու գովազդային վահանակին:Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ապա օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ավտոմեքենան պարեկների և բենզալցակայանի աշխատակիցների օգնությամբ դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր, որից հետո բենզալցակայանի աշխատակիցները ճանապարհի լվացում կատարեցին: