Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ «Հայրենակիցներ, այսօր մոտ 50 նամակ եմ ստացել առ այն, որ մարդիկ Հայփոստի նամակ են ստացել։ Ինձ թվում էր, որ բազմիցս սրան անդրադառնալը ինչ-որ չափով կբացատրի մարդկանց, որ չարժի սենց բաներ անել։ Բայց մի հատ էլ դասերը կրկնենք.
1. Եթե ծանրոց չեք սպասում, ծանրոց չի սպասվում։ Սա Նյուտոնի 5 օրենքն է,
2. Հեռախոսը ինքը նշում է, որ «վատ» sms է։ Հեռախոսին արժե մեկ-մեկ լսել,
3. Հղումը՝ Հայփոստին, կայուն չէ,
4. Եթե չգիտեք, որն է իրական Հայփոստի հասցեն, հրամմմեցեեեք Գուգլ։
5. Եվ հա, սա Հայփոստից չէ
6. Հայփոստ, ինձ գործի ընդունեք։ Ավագ մունետիկ»։