Ալբանիայում ազգային առաջնության խաղի ժամանակ մահացել է տեղի «Էգնատիա» ակումբի խաղացող, գանացի 28-ամյա Ռաֆայել Դվամենան։ Այս մասին հայտնում է Գանայի ֆուտբոլի ասոցիացիան։
Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Դվամենան թիմի կազմում խաղալիս է եղել «Պարտիզանիի» դեմ։ Խաղի 24 րոպեին նա կորցրել է գիտակցությունը: Բժիշկները շտապել են նրա մոտ, պարզվել է, որ մարզիկը սրտի կաթված է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ չեն կարողացել օգնել՝ ֆուտբոլիստը մահացել է։
Դվամենան «Էգնատիայում» հանդես էր գալիս 2023 թվականի հունվարի 1-ից։