Search
Close this search box.

Բաքուն պատասխանում է Փաշինյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ արած հայտարարություններին։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում և մերժում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների էթնիկ զտումների վերաբերյալ Փաշինյանի մեղադրանքները։

«Կոչ ենք անում հայկական կողմին, որը, օգտագործելով տարբեր միջազգային հարթակները, շարունակում է իր ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը մեր երկրի դեմ, հրաժարվել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարություններից և օգտագործել Հարավային Կովկասը խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի վերածելու պատմական հնարավորությունները», – ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Please enter a valid URL