Search
Close this search box.

Սաֆարովի կոչումը բարձրացվել է

Հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարելուց 14 տարի անց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին գեներալ-լեյտենանտի կոչում են տվել Բաքվում: Այս մասին հայտնել է «Horizon Weekly»-ն:

2004 թվականի փետրվարի 18-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող ուսումնավարժանքների ժամանակ ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին:

2006-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազրկման էր դատապարտել, սակայն 2012 թվականին նա արտահանձնվեց Բաքվին: Երկրի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում նրան համաներում շնորհեց, իսկ պաշտպանության նախարարը Սաֆարովին մայորի կոչում շնորհեց:

Please enter a valid URL