Search
Close this search box.

Կրկին երկրաշարժ

Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ Իրանի արևմուտքում՝ Իլամ նահանգում, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մուրմուրի քաղաքից 9 կիլոմետր, իսկ Իրանի արևմուտքում գտնվող Իլամ նահանգի Աբդանան քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Please enter a valid URL