Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գորիսի համայնքապետի և ամերիկահայ գործընկերների աջակցությամբ արցախցի ընտանիքներ Գորիսում շուտով բնակարան կունենան

Գորիսի համայնքապետարանը բնակարանաշինության առաջին նախաձեռնությունը կյանքի է կոչել ամերիկահայ գործընկերների աջակցությամբ։
Գորիսի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող հին պահեստի շենքում ակտիվ շինարարական աշխատանքներ են։ Շենքը վերանորոգվում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով։
Գորիսում բնակվող արցախցի ընտանիքներից վեցը մինչև տարեվերջ կապահովվեն բնակարաններով
Նմանատիպ բնակարաններ կկառուցվեն նաև համայնքին պատկանող բնակավայրերում։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հանձնարարականով` քարտեզագրվել են համայնքի բոլոր շենք-շինությունները, որոնք ենթակա են վերակառուցման։ Դրանցից մի քանիսի նախագծերն արդեն պատրաստ են, հայտարարվել է մրցույթ։

Please enter a valid URL