Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը շրջանների մեծ մասում, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նոյեմբերի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, այսօր ցերեկը, նոյեմբերի 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը սպասվում է անձրև, իսկ
11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։