Search
Close this search box.

«Հրապարակ». ՔՊ-ում կարեւոր հավաք է սպասվում

Երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ին, ՔՊ-ում կարեւոր հավաք է սպասվում, պատգամավորներին զգուշացրել են, որ խմբակցության նիստին բոլորի ներկայությունը պարտադիր է. դերաբաշխում են անելու՝ կապված հաջորդ օրը մեկնարկող քառօրյայի հետ, որի օրակարգում լինելու է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները եկող շաբաթ ԱԺ-ում են անցկացնելու։

ՔՊ-ականները պետք է նախապես պատրաստվեն, թե ինչ ելույթներ ունենան, ինչ հարցեր հնչեցնեն, ինչպես փառաբանեն առաջնորդին ու նրա կառավարությունը։ Երկրորդ կարեւոր իրադարձությունն էլ կա` խորհրդարան է գնալու Լեւոն Քոչարյանը, ում իշխանականները վախով եւ անհամբերությամբ են «սպասում»։ Նշենք, որ նիստերի օրակարգում 8 հարց է ընդգրկված, բյուջեի նախագծի քննարկումը, ըստ ամենայնի, մի ամբողջ օր կպահանջի, եթե ոչ ավելի։

Please enter a valid URL