Search
Close this search box.

Խաղաղությունն ավելի կմոտենա, եթե Հայաստանը կատարի պարտավորությունը Ադրբեջանի հանդեպ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տաշքենդում կրկին խոսել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Արցախը հայաթափելու Ադրբեջանի վերջին ագրեսիային, հայտարարել է, թե դրանով տարածաշրջանում մնայուն խաղաղությունը ավելի է մոտենում։ «Այդ ամենը կհեշտանա, եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի հանդեպ պարտավորությունը։ Շատ կարեւոր է ամենակարճ ժամկետում պահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ գիծը»,–ասել է Էրդողանը։

Please enter a valid URL