ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
«Գրիգորյանը նոյեմբերի 10-ին կմասնակցի «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին»,– ասված է հաղորդագրությունում:
Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մեկնել է Փարիզ։ Նա մասնակցելու է «Փարիզի խաղաղության համաժողով 2023»–ին։ Տեղեկությունը հրապարակված է համաժողովի պաշտոնական կայքէջում։