Search
Close this search box.

Մոսկվայում մեկնաբանել են Արմեն Գրիգորյանի բացակայությունը ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստից

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ի սկզբանե պատրաստվում էր մասնակցել ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստին, սակայն հետո հրաժարվեց ժամանակացույցի փոփոխության պատճառով:

Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հետո մենք տեսանք, որ նա Երևանում հյուրընկալել էր Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդականին։

Միաժամանակ ԱԽ քարտուղարների նիստում Հայաստանը ներկայացել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանով և ընդհանուր առմամբ մասնակցում էր նիստին», — ասաց Զախարովան։

Նա ընդգծեց՝ մասնակցության մակարդակը որոշում է հենց պետությունը։

Հիշեցնենք` ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպումը կայացավ նոյեմբերի 8-ին Մոսկվայում։ Նախորդ օրը հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու նիստին։

Նրա փոխարեն հանդիպմանը ներկա էր ՌԴ–ում ՀՀ դեսպանը։

Please enter a valid URL