Search
Close this search box.

«Փյունիկ»-ը տուգանվել է 800 հազար դրամով

Նոյեմբերի 6-ին կայացել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը։ Նիստի որոշման արդյունքներով «Փյունիկը» տուգանվել է 800 հազար դրամով, տեղեկացնում է ArmSport.am-ը:

IDBank Պրեմիեր Լիգայի «Փյունիկ»–«Ուրարտու» խաղում տանտերերի երկրպագուների կողմից երեք հրավառ նյութ կիրառելու համար «Փյունիկը» տուգանվել է 600 հազար դրամով:

Մեկ այլ որոշմամբ էլ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղի արդյունքներով խաղի ժամանակահատվածում մարզադաշտում դաշտի տեր երկրպագուների կողմից մեկ ծխային ռումբ պայթեցնելու համար «Փյունիկը» տուգանվել է 200 հազար դրամով:

Please enter a valid URL