Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային կապի վերահսկողությունը պետք է իրականանցի ՌԴ ԱԴԾ-ն. Զախարովա

Երեւանի նախաձեռնությունները շատ բանով համահունչ են այն նախագծերին, որոնք արդեն քննարկվում են վերջին տարիների ընթացքում, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համատեղ նախագահում են ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ տարածաշրջանում, եւ մեր համոզմամբ՝ այդ գործընթացը կարեւորագույն դեր է խաղում Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է կայունությանը, տարանցման-լոգիստիկ պոտենցիալի բացմանը Հարավային Կովկասում։ «Երեք երկրների ղեկավարները որոշում են ընդունել ստեղծել նման աշխատանքային խումբ Ղարաբաղում 2020թ. աշնանը մարտական գործողությունների ավարտից մի քանի ամիս հետո։ Արդեն անցկացվել է այդ խմբի 12 նիստ, հսկայական աշխատանք է կատարվել, հաջողվել է մոտենալ փաթեթային որոշման ընդունմանը, որը շահավետ կլինի բոլոր կողմերին։ Ցավոք, այս հարցերում վերջակետ դնել առայժմ չի հաջողվել։ Դե, ինչ-որ մեկի քաղաքական կամքը չի բավականացնում անել դա, եւ դա մենք չենք։ Մենք նախկինի պես պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին»։

Մեկնաբանելով Հայաստանի ԱԱԾ-ում տարածաշրջանային եւ միջազգային նշանակության ճանապարհների եւ այլ հաղորդակցությունների անվտանգության վերահսկման ստորաբաժանում ստեղծելուն, Զախարովան նշել է. «Կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ եռակողմ պայմանավորվածությունների համապատասխան՝ տրանսպորտային հաղորդակցության վերահսկումը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ իրականացնելու են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանն առաջնորդվել է Հայաստանի ապաշրջափակման խնդրով, այդ թվում նաեւ այն ժամանակ, երբ աջակցում էր Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսության վերագործարկմանը։ Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021թ. հունվարի 14-ին Մոսկվայում։

«Ռուսաստանը նաեւ «3+3» ձեւաչափն է համարում եւս մեկ լավ հարթակ երկրների փոխգործակցության համար։ 2024թ. Թուրքիայում պլատֆորմի հաջորդ նիստի ժամանակ կդիտարկվի նաեւ տրանսպորտային թեման։ Այդ ձեւաչափի շրջանակում Երեւանի կառուցողական առաջարկը, համոզված եմ, պահանջված կլինի»,- ասել է Զախարովան։

Please enter a valid URL