«Պահանջում ենք պատժել սրբաբիղծ Աթեշյանին» Ֆեյսբուքյան նախաձեռնությունը շարունակում է ստորագրահավաքը: «Խնդրում ենք միանալ ստորագրահավաքին: Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ Աթեշյանը ժխտելով Մեծ Եղեռնը, սրբապղծում է Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը․․․Քաղաքացիական նախաձեռնությունը Ա․Աթեշյանին կարգալույծ անելու պահանջով դիմում է Մայր Աթոռին․․․»,-ասված է նրանց հայտարարության տեքստի մեջ:
Նախաձեռնությունը պատրաստվում է այսօր ստորագրահավաքի արդյունքը ներկայացնել Մայր Աթոռ սբ․Էջմիածնում կայանալիք Գերագույն Հոգևոր Խորհրդին, որպեսզի Պոլսո պատրիարքի «փոխանորդ» Ա․Աթեշյանին կարգալույծ անեն։