Search
Close this search box.

Ընթանում է Պեմզաշենում uպшնnւթյшն գործով առաջին նիստը. ԶԼՄ–ներին թույլատրեցին նկարահանել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գլխավորությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընթանում է Պեմզաշենում սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը։
Գործով մեղադրյալներ Արկադի Բարսեղյանն ու Վրույր Բարսեղյանը ներկա են դատական նիստին։
Սպանության մեջ մեղադրվող Արկադի Բարսեղյանի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը միջնորդեց գործը քննել դռնփակ, քանի որ իր կարծիքով, հնարավոր է շոշափվեն այնպիսի հարցեր, որոնք վերաբերեն անչափահասներին, անձի մասնավոր կյանքին և այլն։

Մեղադրող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանն էլ ընդգծեց` մամուլի ներկայացուցիչները պետք է ներկա լինեն նիստին, որպեսզի արձանագրվի այն ինչ տեղի է ունենում։

Դատավորն էլ նշեց` այս պահին նիստը տեղի կունենա դռնբաց և հետագայում, երբ քննարկվեն այնպիսի հարցեր, որոնց դեպքում դռնփակ քննելու անհրաժեշտություն կլինի, դատարանը կլսի կողմերի կարծիքը։
Գործի քննության ընթացքում դատավորն օրենքով սահմանված որոշ հարցեր ուղղեց մեղադրվող Արկադի Բարսեղյանին և Վրույր Բարսեղյանին, հետաքրքրվեց` ազգության, բնակության, կրթության մասին և արդյոք ծանոթացել են մեղադրական եզրակացությանը։

Արկադի Բարսեղյանը նշեց, որ ինքը 6-րդ դասարանի կրթություն ունի, հայերեն տառերին էլ չի տիրապետում, հետևաբար չի կարողացել կարդացել իրեն տրամադրված մեղադրական եզրակացությունը և վարույթի հուշաթերթիկը։ Նա հրաժարվեց թարգմանչի ծառայությունից, քանի որ նշեց, որ բանավոր խոսքին տիրապետում է։ Վերջինս իր խնամքի տակ ունի 3 անչափահաս երեխա` 6, 4 և 1 տարեկան։ Նախկինում էլ դատապարտված չի եղել։
Վրույր Բարսեղյանն էլ նշեց, որ իր խնամքի տակ ունի 1 անչափահաս երեխա` 5 տարեկան, նույնպես նախկինում դատապարտված չի եղել։

Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թվականի նոյեմբերի 9-ին։ Արկադի Բարսեղյանը, 2022 թ.–ի հոկտեմբերին վերադառնալով ՌԴ–ից, անպարկեշտ առաջարկ է արել իր մտերիմ ընկերոջ կնոջը` Զարինե Մելիքսեթյանին, ու մերժում ստացել ։ Դրանից հետո նա տեղեկացել է, որ Զարինեն նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել իր ամուսնուն: Մտավախություն ունենալով, որ ամուսինը կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով դրա հետևանքով իրենց համայնքում իր հեղինակազրկումը` Արկադի Բարսեղյանը որոշել է սպանել Զարինե Մելիքսեթյանին։

Please enter a valid URL