Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրին Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ, հայտնում է TACC-ը:
«Մեզ նոր պատերազմ պետք չէ: Մենք հասանք այն ամենին, ինչին ձգտում էինք, վերականգնեցինք միջազգային իրավունքը, վերականգնեցինք պատմական արդարությունը, վերականգնեցինք մեր ազգային արժանապատվությունը, ցույց տվեցինք թշնամուն իր տեղը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։