Search
Close this search box.

Ինչո՞ւ բանակ չեն տարել ու զինգրքույկ են տվել, որ «թուրքի փոխարեն հորը սպանեց».Նամակ Սերժ Սարգսյանին․

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը այս օրերին Հայաստանում է և մասնակցում է եղբոր սպանության գործով դատական նիստերին։
Եղբայրը նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարին՝ հետաքրքրվել, թե ինչու իր եղբոր տղային` Նորիկ Սիմոնյանին բանակ չեն զորակոչել, որ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»։

Նորիկ Սիմոնյանն առանց բանակ զորակոչվելու մի քանի շաբաթ առաջ զինգրքույկ է ստացել։ Արամ Սիմոնյանի խոսքերով՝ ամենայն հավանականությամբ, իր եղբայրն է գումար տվել և որդուն ազատել բանակից։ Այդ փաստն ապացուցող ձայնագրություն էլ կա, որտեղ Մանուկ Սիմոնյանն ասում է, որ իր որդին դեռ կհասցնի իր ծառայությունը մատուցել հայրենիքին։
Այս հայտարարությամբ պետք է լրջորեն զբաղվի Վիգեն Սարգսյանը,եթե իհարկե ցանկություն ունենա:

Please enter a valid URL