Search
Close this search box.

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական իշխանությունն ուղղակի դարձրեց իր քաղաքական խաղերի հերթական զnհը. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ակնհայտ էր չէ՞, որ ադրբեջանական դատարանը 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին չէր էլ արդարացնելու կամ ազատ չէր արձակելու:  

Նա նաեւ նշել է. «Պարզ էր չէ՞, որ այդ, իբր, դատական գործընթացը լինելու էր կեղծ ապացույցներով բեմադրություն և անարդարության մարմնավորում։ Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական իշխանությունն ուղղակի դարձրեց իր քաղաքական խաղերի հերթական զոհը, որով լեգիտիմացնելու նպատակ ունի իր հանցանքներն ու նվաստացնելու հայ ժողովրդին:

15 տարի զրկել մարդուն ազատությունից, այն էլ խիստ պայմաններում պահել Բաքվի բանտում, չի տալիս որևէ երաշխիք, որ առողջական խնդիրներով տարեց արցախցին ի վիճակի կլինի դիմակայելու ադրբեջանական թշնամանքի այդ մթնոլորտում:

Իսկ դեռ քանի՞ այդպիսի անմեղ քաղաքացի է ադրբեջանական թիրախում, դեռ որքա՞ն է տիրելու այս անպատժելիությունը։ Հարցեր, որոնց լուծումները, թեև հրատապ են, բայց այս պահին, ցավոք, բացակայում են:

Մի բան հստակ է. քանի դեռ Հայաստանի գյուղերի և քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու են գտնվել վտանգի տակ: Իսկ ադրբեջանական կողմի հանցավոր արարքները շարունակվելու են, քանի դեռ այդ երկրի ֆաշիստական իշխանությունը գործում է պատասխանատվության բացակայության պայմաններում»:

Please enter a valid URL