Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «բարոյապես ոչնչացված է» ազգային անվտանգության հարցում իր մեծ ձախողման պատճառով և գտնվում է «նյարդային պոռթկման» մեջ, քանի որ փորձում է խուսափել պաշտոնը լքելուց՝ հոկտեմբերի սկզբին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո: Այս մասին ասել է Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը Politico-ին տված հարցազրույցում, փոխացում է ՌԻԱ Նովոստին։
«Նեթանյահուն սխալ է թույլ տվել: Նա բարոյապես ոչնչացված է, դա միանշանակ է: Ես նկատի ունեմ, որ նրա հետ սարսափելի բան է պատահել: Բիբին (Նեթանյահուի կեղծանունը) աշխատել է իր ամբողջ կյանքում այն անփույթ պատրվակով, որ նա «պարոն անվտանգությունն է»: Նա «պարոն հիմարությունն է։ Ամեն րոպե, երբ նա վարչապետ է համարվում, նա վտանգ է ներկայացնում Իսրայելի համար։ Վստահ եմ, որ ամերիկացիները հասկանում են, որ նա վատ վիճակում է»,- ասել է Օլմերտը։
Նա նաև հավելել է, որ Նեթանյահուն գտնվում է «նյարդային պոռթկման» մեջ՝ վախենալով, որ հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո կկորցնի իր պաշտոնը։
Ըստ Օլմերտի՝ Նեթանյահուն սխալ հաշվարկ է անում՝ պատրաստվելով անորոշ ժամանակով կրել անվտանգության ընդհանուր պատասխանատվությունը Գազայի հատվածում, եթե ՀԱՄԱՍ-ը պարտվի:
«Իսրայելի շահերից չի բխում Գազայի անվտանգությունը վերահսկելը: Մեզ ձեռնտու է, որ կարողանանք պաշտպանվել այլ կերպ, քան մենք անում էինք հոկտեմբերի 7-ի հարձակումից առաջ: Բայց կրկին վերահսկե՞լ Գազայի հատվածը: Ո՛չ»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իսրայելի վարչապետի հայտարարել էր, որ կարծում է, որ Իսրայելը կարող է պատասխանատվություն ստանձնել Գազայի հատվածը որոշ ժամանակով ղեկավարելու համար։