Search
Close this search box.

Ալիևը գնում է սրացման բոլոր մակարդակներում

Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդեցության բացակայությունը խրախուսել է այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին սպառնալ պատերազմի բռնկմամբ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումների վերաբերյալ միջազգային հանրության կողմից ադեկվատ արձագանքի բացակայությունը քաջալերեց պաշտպանության նախարար Հասանովին կրկնել ուժի կիրառման սպառնալիքը»,- գրել է Բալայանը:
Նշեն, որ երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է.«Հայաստանը շարունակում է իր օկուպացիոն քաղաքականությունը գրավյալ տարածքներում», Նա այս հայտարարությունը հնչել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց Թոյվո Քլաարի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպման ժամանակ: «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին այսօր առկա գլխավոր խոչընդոտը Հայաստանի ապակառուցողական և երկդիմի դիրքորոշումն է: Հայաստանը շարունակում է ոչնչացնել Ադրբեջանի կրոնական, ազգային և պատմական հուշարձանները», -նշել է Ալիևը:

Իսկ ահա Ադրբեջանի Պաշտպանության նախարարը անցել է բոլոր սահմանները:

«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում կանգնած են իրար դիմաց, և չի բացառվում, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի», ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ բանագնաց Թոյվո Քլաարի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը:

Այս հանդիպմանը քննարկվել է շփման գծում տիրող ներկա իրավիճակը, ադրբեջանական կողմը դարձյալ բողոքել է, որ բանակցային գործընթացն արդյունք չի տալիս: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջադեպերի քննությամբ զբաղվելու փոխարեն, լավ կլիներ, որ միջազգային կառույցները, հակամարտության լուծման համար ջանքեր գործադրելով, զբաղվեին նաև դրա առաջացման առանցքային պատճառները վերացնելու գործով»,- ասել է Հասանովը:

Please enter a valid URL