Search
Close this search box.

«Հայաստանի որևէ պաշտոնյա տիրապետո՞ւմ է այս տվյալներին». Ն. Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի ԱԳՆ սպառնալիքը հրապարակող հայկական մեդիադաշտը արդյոք տիրապետո՞ւմ է, թե 1990-2022 թվականների ընթացքում Ադրբեջանը ինչքան տարածք է գրավել Հայաստանից, որոնք մինչև հիմա մնում են թշնամու տիրապետման տակ։

Հերթով նշեմ.
Ադրբեջանի կողմից հայկական ՍՍՀ-ից գրավված
Արծվաշենի անկլավը 40 քկմ
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի և Ճողազի ջրամբարի տարածքի մեծ մասը, Փայտասարի բարձունքը
Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի հարակից տարածքը
Տավուշի մարզի Կոթի գյուղի հարակից տարածքը
Տավուշի մարզի Վազաշեն գյուղի հարակից տարածքը
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի հարակից տարածքը
Տավուշի մարզի Այգեպար գյուղի հարակից տարածքը
Տավուշի մարզի Մովսես գյուղի հարակից տարածքը
Տավուշի մարզի Չինարի գյուղի հարակից տարածքը
Տավուշի մարզի Պառավաքար գյուղի հարակից տարածքը
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի հարակից տարածքը (2022)
Վայոց ձորի մարզի Ջերմուկի հարակից տարածքը (2022)
Սյունիքի մարզի Սիսիանի հարակից տարածքը, Սև լճի հատվածը, Իշխանասարի մի մասը (2022)
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հարակից տարածքը (2022)։

Նշված բոլոր տարածքները միասին վերցված՝ կազմում են մոտ 300 քկմ, մինչդեռ Ադրբեջանի ՍՍՀ-ից մեր վերցրած անկլավները և հարակից մի քանի բնակավայրերը միասին չեն գերազանցում 80-85 քկմ-ը։
Արդյո՞ք բանակցությունների ժամանակ Հայաստանի որևէ պաշտոնյա տիրապետում է այս տվյալներին, թե՞ մենք խաղաղության ենք ձգտում ամեն գնով։ Արդյո՞ք երբևէ Ադրբեջանի առաջ դրվել է 1990-2022 թվականների ընթացքում Հայաստանի ՍՍՀ-ից գրավված տարածքների վերադարձի հարցը։

Հիշեք.
Հայաստանը գրավել է Ադրբեջանի ՍՍՀ-ից մինչև 90 քկմ
Ադրբեջանը գրավել է Հայաստանի ՍՍՀ-ից մոտ 300 քկմ»:

Please enter a valid URL