Search
Close this search box.

Ադրբեջանը դիմել է Հայաստանին. ինչ է պահանջում

«Ներկայումս՝ հայկական զինված ուժերի գոյության դադարեցումից և Ադրբեջանի տարածքներում Հայաստանի կողմից ստեղծված անօրինական ռեժիմից հետո, տարածաշրջանում խաղաղության և կայունության մեծ հնարավորություններ կան»։

Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, որում նաև նշվում է, որ նոյեմբերի 8-ը «Հաղթանակի օր» է հռչակվել:

Նախարարությունը կոչ է արել Հայաստանին ճիշտ ընկալել տարածաշրջանի իրողությունները։

«Այս բարենպաստ պայմանների ֆոնին Ադրբեջանը, հավատարիմ մնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին, Հայաստանին կոչ է անում կառուցողական դիրք դրսևորել։ Հայկական կողմը պետք է վերջապես հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, թե Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել 8 ադրբեջանական գյուղ որոնք, իբր, դեռ «օկուպացված են»:

Please enter a valid URL