ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը X-ում հրապարակել է արցախցի փոքրիկ երաժշտի պատմությունը, այն կոչելով մարդկային կյանքեր՝ կոնկրետ պատմություններ:
«Ես իսկապես կարոտում եմ այնտեղի իմ դպրոցը, իմ ընկերներին, երաժշտական դպրոցը և ուսուցիչներին»,- ասել է 11-ամյա Գոռը, որն այժմ Հայաստանում է:
Նա բերել է իր կլառնետը՝ միակ հուշանվերը։
«Մենք արդեն 3 անգամ կորցրել ենք մեր տունը»,- ասել է Գոռի մայրը՝ Շուշանիկը։