Search
Close this search box.

ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել

«Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանին կալանավորվել են: Չախալյանը, մասնավորապես, գրել է.

«Մինչև ուրախացանք մի քանի քաղկալանավորների ազատ արձակմամբ, ռեժիմը նորերին է կալանավորում…
Թե բա ժողովրդավարության բաստիոն։

Ախոյան ջան պինդ մնա»:

Ըստ տեղեկությունների, Ախոյանին կալանավորվել են իբրև թե սոցիալական հարթակում բռնության կոչ պարունակող գրառման համար:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ախոյանը մեղադրվում էր կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ: 2021-ի հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի էին հավաքվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, և մասնակիցներից ոմանք փորձել էին մուտք գործել կառավարության շենք։ Այդ դեպքից հետո ավելի քան երկու տասնյակ քաղաքացիներ, այդ թվում` Արագած Ախոյանը, բերման էին ենթարկվել:

2022 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Ախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։

Please enter a valid URL