Search
Close this search box.

ԿԳՄՍՆ-ն` Երևանում ադրբեջանական ֆիլմ նկարահանելու թույլտվություն տալու լուրերի մասին

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է՝ թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական թելեգրամ-ալիքներում։

Հերքման տեքստում նշված է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական թելեգրամ-ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար իրականության հետ աղերս չունեցող տեսանյութը հերթական տեղեկատվական մանիպուլյացիան է:

Կոչ ենք անում ԶԼՄ մեր գործընկերներին չտիրաժավորել ադրբեջանական թելեգրամ-ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը»:

Please enter a valid URL