Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ասաց Լևոն Քոչարյանը՝ ՔԿՀ-ից դուրս գալուց հետո

Ամեն անգամ տեսնում ենք, թե ինչ կարքի իրավական բեսպրեդելներ է լինում, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ պատրաստ են եւ ունակ են ավելիին: Այս մասին ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Լեւոն Քոչարյանը:

«Այս առումով, իհարկե, միայն ես չեմ: Դուք գիտեք, թե ինչքան ուրիշ մարդիկ կան, որ էլի շինծու, հիմար մեղադրանքներով գտնվում են բանտում: Ես իրենցից մեկն եմ եւ հույս ունեմ, որ բոլորն էլ շուտով կլինեն ազատության մեջ»,-ասաց նա:

Հարցին՝ մանդատը վերցրեց, որ կալանքից ազա՞տ արձակվի, Քոչարյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ պատրաստվում խոսել մանդատից: Ինձ համար այս ամեն ինչը անակնկալ էր, հիմա կարեւորը, որ դրսում եմ, մնացածի մասին երեւի հետո առիթ կլինի խոսելու»:

Դիտարկմանը, որ հնարավոր է քդախազը միջնորդի ԱԺ-ին իրեն զրկել անձեռնմխելիությունից, նա ասաց. «Ես սպասում եմ, որ այս իշխանություններն ամեն ինչի էլ ընդունակ են, որովհետեւ այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ, սա ուղղակի զավեշտ էր»:

Նա նշեց, որ սովորական կալանավորի կարգավիճակում է եղել. «Պահման պայմանները սովորական են եղել, ինչպես բոլորինն է: Ամեն դեպքում ընկճվելու հարց չկար»:

Հարցին, թե արդյոք մանդատ վերցնելը վկայում է, որ մտնում եք քաղաքական դաշտ, նա ասաց. «Ունենք փաստ, մնացածի մասով հետո կխոսենք»:

Նշենք, որ ԿԸՀ որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին:

Please enter a valid URL