Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, ինչը թույլ կտա նրան մնալ իշխանության ղեկին առնվազն մինչև 2030 թվականը:
«Պուտինը, որին Բորիս Ելցինը նախագահությունը փոխանցել է 1999 թվականին, նախագահի պաշտոնում ավելի երկար է մնացել, քան Իոսիֆ Ստալինի ժամանակներից ի վեր ցանկացած այլ ռուս կառավարիչ՝ առաջ անցնելով անգամ Լեոնիդ Բրեժնևից: Հոկտեմբերի 7-ին Պուտինը դարձավ 71 տարեկան։ Նա պատրաստվում է մասնակցել ընտրություններին: Որոշումն արդեն կայացված է»,- հայտնել է աղբյուրներից մեկը: