Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է ռազմական ավիացիոն համալսարանի նախկին պետ Դանիել Բալայանի տուն և սկսել խուզարկություն կատարել։ Այս մասին տեղեկանում ենք ArmLur․am-ից:
Լրատվամիջոցին հասած տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում էլ նրա տուն են մտել ու խուզարկել։