Հինգ ադրբեջանցի զոհվել է Լեռնային Ղարաբաղում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները։
Վթարը տեղի է ունեցել Շուշիի մոտ, Քարին տակ գյուղում։ Նշվել է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի պատճառով Nissan Navarra մեքենան դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել, ինչից հետո այրվել է։ Հինգ ուղեւորները ողջ-ողջ այրվել են, վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մեքենայում գտնվողները ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներ էին։